Բենիամին Նեթանյահուն երեք պայման է նշել Գազայի հատվածում հակամարտության ավարտի համար. ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, Գազայի ապառազմականացումն ու պաղեստինյան հասարակության ապաարմատականացումը: Այդ մասին Իսրայելի վարչապետը գրել է The Wall Street Journal թերթում հրապարակած իր հոդվածում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ այլ երկրներ աջակցում են պաղեստինյան արմատական շարժումը ոչնչացնելու Իսրայելի մտադրությանը:
«Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել նրա ռազմական ներուժը և վերջ դնել Գազայի հատվածի նկատմամբ նրա քաղաքական գերիշխանությանը»,- նշել է վարչապետը:
Նեթանյահուն առաջարկել է Գազայի ապառազմականացման համար ստեղծել ժամանակավոր անվտանգության գոտի պաղեստինյան անկլավի պարագծի երկայնքով և տեսչական մեխանիզմ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին, որը կկանխի զենքի մաքսանենգությունը Գազայի տարածք:
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…
Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…