ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ինքը ղեկավարելու է ԼՂ ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախումբը։
Նա նշել է, որ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ հանձնախումբն արդեն ձևավորված է, և ինքը համաձայնել է հանձնախմբի անդամների առաջարկությամբ համակարգել դրա աշխատանքները։ Օսկանյանը նշել է, որ առաջիկայում կամբողջանա հանձնախմբի կազմը, կհրապարակվեն մյուս անդամների անունները, անելիքները։ Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը։
«Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհնար է, երբ հայ ժողովրդի մի հատվածը բռնի տեղահանված է իր բնօրրանից, իսկ Հայաստանին պարտադրվում է ստորադաս «խաղաղություն»՝ նոր կորուստների սպառնալիքով։ Նման «կայունությունը» չի կարող մշտական լինել։ Խնդրի միայն հավասարակշռված լուծումը, որը ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումը, կարող է բերել տևական ու կայուն խաղաղություն»,- հայտնել է նա։ Այսպիսով՝ պարզ չէ, թե ինչ կարգավիճակ է ունենալու հանձնախումբը, ինչ ձևաչափով է աշխատելու, և առհասարակ՝ ովքե՞ր են Օսկանյանին հանձնախմբի ղեկավար նշանակած անդամները, եթե դրա կազմը դեռևս հստակեցված չէ։ Այն, որ Արցախահայերի հայրենադարձության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության հարցն օրակարգային է՝ դա անվիճելի է․ Բայց անգամ անվիճելի օրակարգը կարող է սպասարկել միայն լեգիտիմ մանդատ ունեցող մարմինը, կառույցը կամ մարդիկ։ Ինքնահռչակ նախաձեռնությունները, առավել ևս՝ միջազգային կառույցների հետ աշխատելու հանձնառությամբ՝ դատապարտվելու են անհեռանկար գործունեության։ Միամիտ կլինի կարծել, որ Օսկանյանը, ով 10 տարի շարունակ (1998-2008 թթ․) Ռոբերտ Քոչարյանի հետ միասին բանակցել է Արցախյան հարցի շուրջ և տիրապետում է հիմնախնդրին՝ չի պատկերացնում լեգիտիմության գործոնի կարևորությունը կամ չի կանխատեսել վերոնշյալ ճանապարհով ձևավորված կառույցի գործունեության արդյունավետության հեռանկարը։ Հարցն այլ տեղ է․ Այսօր հանրային մտահոգություններում, առավել ևս՝ արցախահայության շրջանում, հիմնարար իրավունքների հարցն ամենաառաջնայինն է․ և ականջահաճո նպատակների բարձրաձայնման առաջամարտիկը դարձյալ Օսկանյանն է՝ վստահաբար ոչ անկախ իր քաղաքական հորից․ Մարդիկ, ովքեր Արցախյան հակամարտությունը լուծելու կամ առնվազն՝ լուծման մոտեցնելու պատմական հնարավորություն են ունեցել, դա չեն արել այդ հնարավորության պահին։ Եվ մեղմ ասած բարոյական չէ՝ ամենազգայուն ու ամենախոցելի իրավիճակում հարցը դարձնել քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց կամ քաղաքական հեռանկարի համար պարարտ հող։ Արցախահայության հայրենադարձության և հիմնարար իրավունքների պաշտպանությունն անվիճելի առաջնահերթություն է․ բայց Արցախյան խնդիրը պատրվակ օգտագործելով՝ իշխանազավթման հեռահար նպատակներն իրագործելն այլևս ձախողված սցենար է․ հայ ժողովուրդն այդ ճանապարհով եկած իշխանության էջը փակել է անվերադարձ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…