

Հղում անելով իր աղբյուրներին` Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ Եգիպտոսը, Հորդանանը, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի միջնորդությամբ Գազայի հատվածի շուրջ իրավիճակի կարգավորման ծրագիր են առաջարկել: Նախաձեռնությունը ներառում է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը, որին մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը նրանք պատրաստվում էին ԱՄՆ միջնորդությամբ։ Բացի այդ, արաբական երկրները պատրաստ են զգալի ֆինանսական օգնություն առաջարկել Գազայի հատվածի վերականգնման համար։ Այնուամենայնիվ, նրանք չեն ցանկանում մեծ ֆինանսական պարտավորություններ ստանձնել առանց երաշխիքների, որ Իսրայելը չի ոչնչացնի Պաղեստինի վերականգնված ենթակառուցվածքը:
Արաբական հինգ երկրներն առաջարկում են նաև Պաղեստինի ուժային կառույցների ուսուցում անցկացնել, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ ապահովել անվտանգությունը: Վաշինգտոնը պնդում է, որ Գազայի հատվածը վերահսկեն հենց պաղեստինցիները։ Իսրայելը նաև պնդում է, որ մարտերի ավարտից հետո հենց հրեական պետությունը պետք է վերահսկի անվտանգությունը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին: Երկու անանուն պաշտոնյաներ գործակալության հետ զրույցում կարծիք են հայտնել, որ կարգավորման հարցում առաջընթաց հնարավոր չի լինի, քանի դեռ վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջ կոալիցիան իշխանության ղեկին է:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…