Լրահոս 24/7

Աֆղանստանում կործանված ինքնաթիռը Պատայայից հիվանդ էր տեղափոխում ՌԴ

Աֆղանստանում մասնավոր թռիչք իրականացնող ուղևորատար ինքնաթիռ Է կործանվել։ Զոհվել է 6 մարդ։

Կործանված ինքնաթիռը մասնավոր բժշկական տարհանման չվերթ էր իրականացնում թայլանդական Պատայայից Մոսկվա՝ երկու տեխնիկական վայրէջքով: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թաիլանդի Պատայա առողջարանային քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ուտապաո օդանավակայանի աղբյուրը։

«Ինքնաթիռում եղել է ծանր հիվանդ Ռուսաստանի քաղաքացի։ Պատայայի հիվանդանոցներից մեկից նրան տեղափոխում էին Ռուսաստան: Հիվանդին ուղեկցում էր ամուսինը` անհատ ձեռներեց, նույնպես Ռուսաստանի քաղաքացի, որը և վճարել է չվերթի կատարման համար», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Գործակալության զրուցակիցն ավելացրել է, որ օդանավում են եղել նաև բժշկական բրիգադն ու ինքնաթիռի անձնակազմը։

SHOT թելեգրամյան  աղբյուրը փոխանցմամբ՝  Falcon 10 ինքնաթիռի անձնակազմը ռադարներից անհետանալուց 25 րոպե առաջ հայտնել է, որ վառելիքի պաշարը սպառվում է, և որ որոշել է վայրէջք կատարել Տաջիկստանի օդանավակայանում։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

7 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

11 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

11 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

11 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

12 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

12 hours ago