Լրահոս 24/7

20-րդ դարի 20-ական թվականների Մեղրին եվ Սյունիքը մնացին Հայկական Նժդեհի շնորհիվ. Գեղամյան

Արամ Գեղամյանը գրում է.

«ՄԵՂՐԻ։ 20_րդ դարի 20_ական թվականների Մեղրին եվ Սյունիքը մնացին Հայկական Նժդեհի շնորհիվ։

70-80թթ եթե Կ.Դեմիրչյանը չձեռնարկեր Մեղրի_ Քաջարան ճանապարհի շինարարությունը,ապա Արցախյան պատերազմի ժամանակ,Մեղրու գրավումը ադրբեջանցիների կողմից կդառնար իրականություն։

Այդ տարիներին Մեղրու շրջանին կառավարության հատուկ որոշումով տրվել էր շատ արտոնություններ’ 3_4 աշակերտ ունեցող գյուղերում բացվում էին դպրոցներ, ծերացող գյուղերում կառուցվում էին բնակելի քոթեջներ, երիտասարդ ընտանիքներին գյուղերում պահելու համար, գյուղ արտադրանքի համար պետությունը ամենաբարձր սուբսիդիաները վճարում էր Մեղրու շրջանում, Մեղրու եվ Ագարակի հիվանդանոցները ապահովվում էր Երեվանից գործուղված բարձրակարգ բժիշկներով, առեվտրի ցանցը ապահովված էր ամենալավագույն մթերքներով եվ ապրանքներով։

Արցախյան պատերազմի ժամանակաշրջանում եվ դրանից հետո, Մեղրու ջերմեռանդ պաշտպանը դարձավ Սպարապետ Վազգեն Սարգսյանը, որի մարգարեական խոսքերը իրականություն են դարձել մեր օրերում։

Ում համար պարզ չի, որ Մեղրին Հայաստանի ԴՈւՌՆ է, ում համար պարզ չի, որ Մեղրին աշխարհի հզորներին իր ԴՈւՌՆ էբերել։

ՑԱՎՈՔ եվ’ Սպարապետը, եվ’ Կ. Դեմիրչյանը իրենց կյանքի գնով երաշխավորեցին Մեղրու հայկական մնալը։

Վարչապետ Ա.Սարգսյանի ջանքերով, շատ կարճ ժամանակում վերագործարկվեց Ագարակի կոմբինատը, ոռոգման ջուրը Մեղրեցիների համար դարձավ անվճար։

Մեր ժամանակներում, ներկայիս կառավարությունը նույնպես հայտարարեց, որ Մեղրու միջանցքը իրենց համար կարմիր գիծ է։

Մեղրին կմնա Մեղրի, եթե բնակչության ավելացման համար ստեղծվի տարատեսակ արտոնյալ պայմաններ, ստեղծեն աշխատատեղեր, այլ ոչ թէ օպտիմալացումներով եվ կրճատումներով դժվարացնեն Մեղրեցու կյանքը։

Հարկավոր է կազմակերպել լավ բժիշկների մշտական ներկայությունը Մեղրիում, թեկուզ հերթափոխով, արագացնել գազաֆիկացումը, կառավարության անդամները պետք է հաճախակի լինեն Մեղրիում, իսկ Մեղրու համայնքապետի առջեվ պետք է բաց լինեն բոլոր դռները….»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

5 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

6 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

8 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

9 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

9 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

9 hours ago