

Հայաստանի կենտրոնական բանկն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ ՀՀ կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն և անհրաժեշտ են ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուն համալրելու համար:
Դրամանիշերի և ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակում (Վազգեն Սարգսյան 6 հասցեով)։
Հանձնաժողովին դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է առաջարկվող նյութերի բարձր որակի լուսանկարները ուղարկել robert.kocharyan@cba.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 010-592592 (ներքին՝ 0665) հեռախոսահամարով։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…