Լրահոս 24/7

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Հունգարիայի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանության, զբաղվածության և սոցիալական բնակարանաշինության ոլորտներում համատեղ աշխատանքների կազմակերպման հնարավորությանը։

Ներկայացնելով տեղահանված անձանց ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է նաև վերջիններիս կենսապայմանների բարելավման և զբաղվածության ապահովման կարևորությունը։ Այս համատեքստում դիտարկվել է իրականացվող մի շարք ծրագրերում հունգարական կողմի ներգրավման հարցը։

Աննա Մարիա Շիկոն ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են անհրաժեշտ ջանքեր ներդնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված գործընթացում։

Դեսպանի առաջարկով՝ քննարկվել է տեղահանված երեխաների հանգիստն ամառային արձակուրդների ընթացքում Հունգարիայում կազմակերպելու հնարավորությունը։

Նախարար Մկրտչյանը ողջունել է դեսպանի առաջարկը և նշել, որ նմանօրինակ ծրագիր արդեն իսկ իրականացվել է Սլովենիայի և Կիպրոսի հետ, որի շրջանակում ԼՂ-ի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաները հնարավորություն են ունեցել այցելել տվյալ երկրներ ու մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր միջոցառումների։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

9 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

11 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

12 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

12 hours ago