Լրահոս 24/7

Առաջիկայում նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով

Առաջիկայում նախատեսվում են շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

«Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կարողանան վարել մոպեդ: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,-ասաց նա:

Դավիթ Կարապետյանը նշեց, որ հունվարի առաջին 18 օրվա ընթացքում շտապ բուժօգնության ծառայության կողմից իրականացվել է 19595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է:

Կարապետյանը տեղեկացրեց, որ կանչերը 11 տոկոսով ավելացել էին դեռ 2023 թվականի դեկտեմբերին: Կանչերի ընդհանուր թիվը դեկտեմբերին եղել է 26854: Անդրադառնալով շտապօգնության չափորոշիչները հաստատելու մասին հարցին՝ նա ընդգծեց, որ յուրաքանչյուր 20 հազար բնակչին շտապօգնության 1 շարժակազմ է հասնում:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, ուստի քաղաքապետարանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago