

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանի առերևույթ առևանգման վերաբերյալ ստացվել է հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա նշեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։
«Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։ Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,- ասաց Աբրահամյանը։
«Մայր Հայաստան» դաշինքն ավելի վաղ հայտնել էր, որ Նարե Հայրապետյանը ենթարկվել է առևանգման։ «Առևանգիչներն, ըստ Հայրապետյանի, ներկայացրել էին վերջինիս հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ պահանջներ և զգուշացումներ։ Նարե Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանություն»,- նշված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։
24news-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանը դեպքից հետո դուրս է եկել Հայաստանից, իսկ նրա հեռախոսը գտնվում է իրավապահների մոտ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…