

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունը:
«Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմից, որ մինչ հաշվետվության ներկայացումը վարչապետը նշել է. «Այս տարի լրանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահների պաշտոնավարման ժամկետները: Նրանք այդ պաշտոններում ընտրվել են 2019 թվականի ապրիլին: Գիտեք, որ հանձնաժողովների նախագահներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ Ազգային ժողովին թեկնածու առաջադրելու իրավասությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ խորհրդակցության նպատակը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործունեության վերաբերյալ հաշվետվությանը ծանոթանալն է, որի հիման վրա ծավալված քննարկումների արդյունքներով որոշում կկայացվի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է հանձնաժողովի կարգավորման ոլորտներում՝ էներգետիկայի (էլեկտրաէներգետիկական, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերը), ջրային, հեռահաղորդակցության, փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի, տրանսպորտային միջոցների, պարտադիր տեխնիկական զննության անցկացման ոլորտներում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, կարգավորվող ոլորտներում ցուցանիշները:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…