

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինացի ռազմագերիների տեղափոխող ռուսական Իլ-76 ինքնաթիռը խոցել են ուկրաինական ուժերը, և դա անվանել է «ահաբեկչական գործողություն»։
Այս հայտարարությունն արել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Այսօր` ժամը 11:15-ին, Կիևի վարչակարգն ահաբեկչություն է իրականացրել` խոցելով Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը, որը թռչում էր Չկալովսկի օդանավակայան-Բելգորոդ երթուղով՝ տեղափոխելով ուկրաինացի զինվորականների՝ փոխանակման նպատակով», – ասել է Կոնաշենկովը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը խոցել են Իլ-76 ինքնաթիռը Խարկովի մարզից՝ օգտագործելով զենիթահրթիռային համակարգ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոտեղորոշիչ համակարգերն արձանագրել են ուկրաինական երկու հրթիռների արձակում։
ՌԴ ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ անձնակազմի 6 անդամները, ուկրաինացի 65 ռազմագերիները և նրանց ուղեկցող 3 ռուս զինծառայողները, զոհվել են։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…