Լրահոս 24/7

Կիևում հայտնել են, որ ավելի քան 8000 ուկրաինացի գերության մեջ է Ռուսաստանում

Առնվազն 8000 ուկրաինացի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, մինչ այժմ գերության մեջ են գտնվում Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին հայտարարել է Ռազմագերիների հետ վարվեցողության հարցերի համակարգող շտաբի ներկայացուցիչ Յուրի Տարանյուկը։

Ուկրաինայի արտգործնախարարությանն առընթեր Մարդու իրավունքների, գենդերային հավասարության և բազմազանության հարցերի խորհրդի նիստում Տարանյուկը հայտնել է, որ ՌԴ ռազմական գործողությունների ընթացքում Մոսկվայի հետ համաձայնեցվել և իրականացվել է գերիների 49 փոխանակում։

«Համակարգող շտաբի նպատակն է ռուսական գերությունից Ուկրաինա վերադարձնել բոլորին և յուրաքանչյուրին։ Դա վերաբերում է և՛ քաղաքացիական անձանց, և՛ ռազմագերիներին։

Ներկայում իրականացվել է 49 փոխանակում, և տուն է վերադարձվել 2828 մարդ, որից 2681-ը՝ զինվորականներ: Վերադարձվել է նաև 147 քաղաքացիական անձ: Այժմ գերության մեջ է գտնվում ավելի քան 8000 մարդ: Այս թվից ավելի քան 1600-ը քաղաքացիական անձինք են», – Յուրի Տարանյուկի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Նա հավելել է, որ Համակարգող շտաբը շարունակում է տասնյակ հազարավոր այլ ուկրաինացիների որոնումները, որոնք անհետ կորածի կարգավիճակում են։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել այս տարվա սկզբին։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

13 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

13 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

13 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

13 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

14 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

14 hours ago