Լրահոս 24/7

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված խնդիր չկա. Քերոբյան

Վերին Լարսի անցակետում ներկայումս չկա հայկական բեռնատարների հետ կապված լուրջ խնդիր:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Գլոբալ խնդիր չկա: 1-2 օր բեռնատարները կարող է սպասեն, բայց անցանելիությունը ձմեռվա համար նորմալ մակարդակի է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ, իհարկե, լավ կլիներ, եթե մեքենաները սահուն հատեին Լարսի անցակետը, բայց նախորդ տարիների համեմատ իրավիճակն ավելի բարվոք է:

Նախօրեին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացրել էր, որ Վրաստանից Ռուսաստան տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհը հունվարի 24-ի երեկոյան ձյան պատճառով փակ է եղել խոշոր բեռնատարների համար։ Այսօր արդեն հայտարարվել է ճանապարհի բացվելու մասին:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago