Լրահոս 24/7
25.01.2024

Հայրապետյանը պնդել է՝ իրեն չեն առևանգել, հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով. ՔԿ

Հայրապետյանը պնդել է՝ իրեն չեն առևանգել, հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով. ՔԿ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել, գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Այս դեպքի մասին տեղեկություններ է հրապարակել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նկատի ունենալով Նարինե Հայրապետյանի առերևույթ առևանգման դեպքի վերաբերյալ տարատեսակ շահարկումները և քաղաքականացման անհարկի դրսևորումները՝ հարկ եմ համարում որոշ հանգամանքների վրա կանգ առնել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն հրապարակել վարույթն ավարտվելուց և վերջնական իրավական գնահատականները տրվելուց հետո։

Այսպես՝

ՀՀ քննչական կոմիտեն 2024 թ․ հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առևանգելու մասին։ Ինչպես նաև ստացվել է Ոստիկանության կողմից կազմված արձանագրություն, ըստ որի՝ Ն․ Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով։

Հաղորդման և ստացված փաստաթղթերի հիման վրա մի խումբ անձանց կողմից մարդու առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացվող բազմակողմանի նախաքննությամբ քննության առարկա են բոլոր վարկածները, այդ թվում՝ առևանգում կատարելու։ Եվ հանգամանքները պարզելու նպատակով շարունակվում են կատարվել բոլոր անհրաժեշտ, անհետաձգելի վարութային և քննչական գործողությունները։

Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով տեսաձայնագրառվել են։ Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել։

Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջարկվել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։

Վերջինս, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնել էինք, որ Հայրապետյանը տեսաուղերձի միջոցով տեղեկացրել էր, որ հեռացել է Հայաստանից՝ իր կյանքին սպառնացող վտանգի և իբր ոստիկանական բռնաճնշումների պատճառով և քաղաքական ապաստան էր խնդրել:

Ավելի վաղ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Ըստ նրա՝ այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

Նարինե Հայրապետյանի առևանգման մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան