Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:
2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո քննվող ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 15 մլրդ դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս:
2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս:
Համեմատության համար նշենք, որ.
2023 թվականի առաջին կիսամյակում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 10 մլրդ 494 մլն 294 հազար դրամ, 2023 թվականի երկրորդ կիսամյակում՝ 21 մլրդ 809 մլն 232 հազար 692 ՀՀ դրամ: Այսինքն՝ միայն 2023 թվականի երկրորդ կիսամյակում պետությանը պատճառված վնասի վերականգնման չափն ավելի քան երկու անգամ գերազանցում է 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերականգնված վնասի չափը:
Ավարտված քրեական վարույթներով 2022 թվականի ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 279 մլն 263 հազար դրամ, 2021 թվականին՝ 5 մլրդ 584 մլն 138 հազար դրամ, 2020 թվականին՝ 1 մլրդ 989 մլն 200 հազար դրամ, 2019 թվականին՝ 4 մլրդ 723 մլն 956 հազար 287 դրամ: Այսինքն, միայն 2023 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը (17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ) գերազանցում է նախորդող չորս տարիների՝ 2019, 2020, 2021 և 2022 թվականներին ավարտված վարույթներով վերականգնված վնասի չափի հանրագումարը (14 մլրդ 576 մլն 558 հազար դրամ):
Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…
2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…
Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…