Համահայկական հիմնադրամը մի շարք ընկերությունների հետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխել մի շարք մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունը ներառել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ և այլն։
Ըստ Հիմնադրամի տարածած հաղորդագրության` տեղահանված ընտանիքների շրջանում թիրախային խմբերի ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշների հիման վրա՝
Սոցիալապես անապահով ընտանիքներ,
Բազմանդամ ընտանիքներ,
Հաշմանդամություն ունեցող անձինք,
Ընտանիքի զոհված անդամ ունեցողներ,
Տարեցներ,
Միայնակ մայրեր:
Ընդհանուր առմամբ, հումանիտար աջակցությունից օգտվել է 62 հազար շահառու, որից միայն տեղահանության օրերին Կոռնիձորում ստեղծված աջակցության կետերում՝ շուրջ 20 հազար մարդ։
Գործընկեր կազմակերպությունները Հիմնադրամին են ներկայացրել բաշխման հաշվետվություններ՝ տրամադրված աջակցության յուրաքանչյուր փուլի համար։ Հաշվետվությունը ներառել է ինչպես թվային ու նկարագրողական փաստագրում, այնպես էլ շահառուների գրանցման թերթիկներ՝ շահառուի ստորագրությամբ։ Իր հերթին, Հիմնադրամը մարզերում իրականացրել է բաշխման մոնիթորինգ, նկարահանումներ, պատրաստել տեսանյութեր, որոնք տեղադրվել են համացանցում։
Արցախցիներին տրամադրված հումանիտար օգնությունը մեծամասամբ ֆինանսավորվել է Հիմնադրամի ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի և Տորոնտոյի տեղական մարմինների, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցների հաշվին:
Այս փուլով, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտում է իր՝ հրատապ արձագանքման աջակցության ծրագրերը` անցնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար միջնաժամկետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Իր 32-ամյա գործունեության ողջ ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1000-ավոր հումանիտար եւ զարգացման ծրագրեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ արցախցիների համար:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…
«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։ Փաստաթուղթն արժանացել…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մի…
Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներ, Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ վատագույն/զավեշտալի մղձավանջները…