Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուսով է, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետն այս հայտարարությունն արել է Թբիլիսիում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո։
«Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որը ողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին օգուտ կբերի։ Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը։ Հուսով եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր, ինչը անկասկած կնպաստի և կամրապնդի տարածաշրջանում խաղաղությունը, որը կարևոր է մեր երկրների և ազգերի համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…