Լրահոս 24/7

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային 23 միլիարդ դոլարի F-16 կործանիչների, արդիականացման լրակազմերի և այլ համակարգերի հնարավոր վաճառքը:

Պենտագոնի տվյալով՝ Անկարան նախկինում խնդրել է 40 նոր F-16-եր տրամադրել, թույլ տալ արդիականացնել թուրքական կողմի մոտ առկա 79 կործանիչը, ինչպես նաև ձեռք բերել պահեստամասեր և տարբեր համակարգեր։

Նշվում է, որ հնարավոր վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ ընդլայնելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների օդուժի կարողությունները:

ԱՄՆ վարչակազմն այդ որոշման մասին արդեն տեղեկացրել է Կոնգրեսին, որն ունի 30 օր՝ հնարավոր գործարքը վերանայելու կամ արգելափակելու համար:

Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կհամաձայնի Ստոկհոլմի եվրատլանտյան ինտեգրմանը, եթե Վաշինգտոնը F-16-եր վաճառի Թուրքիային:

Թիվ 1

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

14 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

14 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

15 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

15 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

15 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

16 hours ago