

Ազգային ժողովի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հունվարի 29-ին հանդիպել է մեր երկրում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Քրիստինե Պողոսյանը կարեւորել է Արաբական Միացյալ Էմիրություններ հետ համագործակցությունը, խորհրդարանական հարաբերությունների զարգացումը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունը, խոսել ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի միջեւ փոխգործակցության զարգացման մասին:
Կողմերը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ընդգծել գործնականում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ն մեծ փորձ ունի ոլորտում եւ պատրաստ է ներկայացնելու այն Հայաստանի գործընկերներին:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…