

Վերջին տասնամյակներում աշխարհի շատ երկրներում էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը կենտրոնացված մոդելից վերափոխվել է ազատ մրցակցային մոդելի՝ հիմք դնելով էլեկտրաէներգիայի ոլորտի ազատականացման և էներգետիկ շուկաների ձևավորման համար:
2022 թվականի փետրվարից Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայում նույնպես մեկնարկեց ազատականացված շուկայի մոդելի գործարկումը:
Հաշվի առնելով ազատականացումից հետո նորաստեղծ էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկայի գործարկումը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկությունը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջին անգամ ոլորտում համալիր ուսումնասիրություն է իրականացրել:
Ուսումնասիրության արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցային կանոններում ընդգծվել են դրույթներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են ազդեցություն ունենալ շուկայում մրցակցային իրավիճակի վրա:
Ուսումնասիրությանն ամբողջությամբ, այդ թվում՝ վեր հանված բոլոր խնդիրներին և առաջարկվող լուծումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…