Լրահոս 24/7

Ռուսաստանի ԿԸՀ-ն Պուտինին գրանցել է որպես նախագահի թեկնածու

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է 2024 թ. մարտին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու:

«1952 թվականին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի թեկնածու գրանցել 2024 թ. հունվարի 29-ին, ժամը 11:23-ին», – ասվում է ԿԸՀ-ի նիստում ընդունված որոշման մեջ։

Բացի այդ, ԿԸՀ-ն ևս 198 մարդու միաձայն հաստատել է որպես նախագահ Պուտինի վստահված անձ։ Քաղաքական գործիչն, ընդհանուր առմամբ, ունի 544 գրանցված վստահված անձ։Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թ. մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։

Ներկա դրությամբ Ռուսաստանի ղեկավարի պաշտոնին հավակնում է 11 մարդ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ գրանցել էր նախագահի երեք թեկնածուի՝ Լեոնիդ Սլուցկիին, Նիկոլայ Խարիտոնովին և Վլադիսլավ Դավանկովին։

Քանի որ երեքն էլ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ են, ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար ի աջակցություն նրանց ստորագրահավաքի կարիք չի եղել։

Արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններից առաջադրված թեկնածուները՝ Սերգեյ Մալինկովիչը, Բորիս Նադեժդինը, Անդրեյ Բոգդանովը, Սերգեյ Բաբուրինը, Իրինա Սվիրիդովան, պետք է մինչև հունվարի 31-ը ներկայացնեն առնվազն 100 հազար ստորագրություն։

Նրանցից հունվարի 29-ի դրությամբ ԿԸՀ ստորագրությունների թերթիկներ է ներկայացրել «Ռուսաստանի կոմունիստների» առաջնորդ Մալինկովիչը։

Ինքնաառաջադրված թեկնածուները՝ Վլադիմիր Պուտինը, Ռադա Ռուսկիխը և Անատոլի Բատաշևը, պետք է հավաքեն առնվազն 300 հազար ստորագրություն։ ԿԸՀ-ն պետք է բոլոր թեկնածուներին գրանցելու մասին որոշում ընդունի փետրվարի 10-ից ոչ ուշ։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago