Լրահոս 24/7

Ինչ անել, եթե տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով

Եթե օգտվում եք առևտրի կետերից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից ու ցանկանում եք անկանխիկ եղանակով գործարք կատարել, ապա տնտեսվարողները պարտավոր են վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով ստանալ անհրաժեշտ գումարը (բացառություն են միայն կրպակները)։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով կամ դրա համար չի ապահովում անհրաժեշտ հնարավորություն, վերջինից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով:

Նշված խախտումն արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տվյալ սուբյեկտից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով:

«Հետևաբար, նմանօրինակ խնդիրների բախվելու դեպքում քաղաքացին կարող է դեպքի մասին տեղեկացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ 080 00 10 08 կամ 060 84 44 44 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրությունում։

Թիվ 1

Recent Posts

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

4 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

23 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

43 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago