Լրահոս 24/7

ԵՄ-ն հոգնել է Օրբանի դիրքորոշումից. Լեհաստանի վարչապետ

«Եվրամիությունը հոգնել է ոչ թե Ուկրաինային օգնելուց, այլ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Կիևի համար միջոցների հատկացումն արգելափակելու դիրքորոշումից»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ԵՄ արտակարգ գագաթնաժողովին ժամանելուն պես:«Ուկրաինայից հոգնածություն չկա։ Օրբանից է հոգնածությունը», – լրագրողներին ասել է Տուսկը։

Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ Հունգարիան պետք է վերջնականապես կողմնորոշվի իր դիրքորոշման հարցում՝ հակամարտությունում աջակցում է Կիևի՞ն, թե՞ Մոսկվային։ Ուկրաինային օգնության հարցում, Տուսկի կարծիքով, «կա միայն սև ու սպիտակ»։

Լեհաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն չունի պլան Բ, Եթե Օրբանը վետո կիրառի Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու վերաբերյալ քվեարկության ժամանակ:

Այնուամենայնիվ, ինչպես հույս է հայտնել Լեհաստանի կառավարության ղեկավարը, ԵՄ առաջնորդները ուժեղ փաստարկներ կունենան, որպեսզի համոզեն Օրբանին՝ փոխել դիրքորոշումը:

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

4 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

4 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

4 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

4 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

5 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

6 hours ago