ՆԳ նախարարի հրամանով՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վեցօրյա աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև փետրվարին:
Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրերին սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում մարդկանց կուտակումների պատճառով կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ են առաջանում:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց ՀՀ-ում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Կենտրոնական, Նոր Նորքի, Շենգավիթի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Ավանի, Մալաթիայի, Էրեբունու, Մաշտոցի, Կոտայքի, Վաղարշապատի, Աշտարակի, Արարատի խմբի /ք․Վեդի/, Արարատի բաժանմունքի, Արտաշատի, Գորիսի, Իջևանի, Նաիրիի, Հրազդանի, Մեծամորի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում փետրվար ամսվա շաբաթ օրերը՝ փետրվարի 3-ը, 10-ը, 17-ը և 24-ը սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…
Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…
Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…