Լրահոս 24/7

Ալիևը հոխորտում է, թե այն, ինչ իր տիրապետության տակ է, իրենն է. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձել է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների գործունեությանը։

Նրա խոսքով, հայտնի չէ՝ առհասարակ ի՞նչ սկզբունքների վրա է հիմնված այդ հանձնաժողովների աշխատանքը.

«Եթե ուշադիր նայենք, 2023թ․ դեկտեմբերին կառավարությունը ընդունել է մի որոշում, որը որևէ սկզբունք չի պարունակում իր մեջ, թե հայկական կողմը ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի։ Ավելին, սևով սպիտակի վրա նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ընդունում են այդ փաստաթուղթը, որը, որպես այդպիսին, աշխատակարգ էլ չի։

Սկզբունքները պետք է արտացոլված լինեն փաստաթղթում և բխեն միջազգային լավագույն փորձից, որը արտացոլված է ԵԱՀԿ փաստաթղթում։ Ալիևը հոխորտում է, թե այն, ինչ իր տիրապետության տակ է, իրենն է, ու մնացածներն էլ պետք է տանք, իսկ հայկական կողմը տալիս է 0 արձագանք»։

Ըստ նրա՝ սարսափելի է գիտակցել, որ իշխանությունը փորձում է ուրանալ երրորդ հանրապետության հիմքերը. «Դա նման է շենքի, որը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա, իրենք ասում են՝ բերեք այդ հիմքերը փոխենք։ Եթե փոխում ես հիմքը, նշանակում է՝ շենքը քանդում ես, դա նշանակում է՝ վերացնել երրորդ հանրապետությունը․ այսօրվա իշխանությունը գնում է դրան։ Այս մարդիկ ուրանում են ամեն ինչ․ չի բացառվում, որ վաղը Ծիծեռնակաբերդն էլ քանդել տան։ Քանի կա այս իշխանությունը, մենք անընդհատ պարտվելու ենք»։

Թիվ 1

Recent Posts

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

44 mins ago

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի համատեղ կոմյունիկեն

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ 2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով…

1 hour ago

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի…

2 hours ago

Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամներ

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալվել…

3 hours ago

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սպիտակի ԲԿ-ի բուժանձնակազմի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից։ Սպիտակի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին կնվազի 2-4 աստիճանով

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի…

4 hours ago