

Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել իր արևմտյան ափից։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Ըստ Կորեայի Հանրապետության զինվորականների՝ հրթիռները, որոնց թիվը դեռ ճշտված չէ, արձակվել են Դեղին ծովի ուղղությամբ տեղի ժամանակով մոտավորապես ժամը 11։00-ին (Երևանի ժամանակով 06։00-ին)։
Հարավկորեացի զինվորականներն ընդգծել են, որ ուժեղացրել են մոնիթորինգը և իրենց գործողությունները համակարգում են ԱՄՆ-ի հետ՝ ԿԺԴՀ-ին հսկելու համար։
Զինված ուժերի ներկայացուցիչը հավելել է, որ Հյուսիսային Կորեան, հավանաբար, վարժական արձակումներ է իրականացնում՝ զենքի ճշգրտությունը բարելավելու համար։ Այս պահին հայտնի չէ, թե հատկապես ինչ տեսակի հրթիռ է արձակվել՝ «Հվասալ-2» թե «Փուլհվասալ-3-31»։
Հունվարի 30-ին Հյուսիսային Կորեան իրականացրել էր «Հվասալ-2» ռազմավարական թևավոր հրթիռի վարժական արձակում։ Իսկ հունվարի 28-ին երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ իրականացվել էր սուզանավերից երկու նոր թևավոր հրթիռների արձակման հաջող փորձ:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…