Լրահոս 24/7

Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով՝ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին որոշում էր ստորագրել, ըստ որի՝ Անի Իսպիրյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել էին Անի Իսպիրյանը և ևս 6 անձ:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից:

Թիվ 1

Recent Posts

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

6 minutes ago

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

15 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

18 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago