Նոր Արեշում պայթյունի և փլուզումի հետևանքով կա երկու զոհ։ Փլատակների տակից դուրս է բերվել որոնվող երկու քաղաքացու դի՝ կին և տղամարդ, հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Քաղաքացիներից մեկը դեպքի վայրում լրագրողներին ասել է, որ զանգահարել է իր բարեկամին, բայց հեռախոսն անհասանելի է եղել, իսկ նրա ամուսնուն ուղղված հեռախոսազանգերը մնացել են անպատասխան, իսկ նրանք հաստատ տանն են եղել։