

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է հուշագիր՝ երկու երկրների միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հաղորդել են, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հունգարիայի մշակույթի և նորարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն:
Ըստ աղբյուրի՝ հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը:
Հուշագրի համաձայն՝ կողմերը նպաստելու են արվեստի գործիչների և փորձագետների, ուսանողների, կրթության և հետազոտության բնագավառում աշխատակիցների անմիջական համագործակցությանը, ինչպես նաև մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում նրանց փոխանակումներին:
Նախատեսվում է նաև երկու պետությունների թանգարանների և գրադարանների միջև կապերի հաստատում՝ մասնագետների և փորձագետների, ինչպես նաև թանգարանային և գրադարանային գործի ոլորտում տեղեկատվական, մեթոդաբանական և մատենագրական նյութերի փոխանակման միջոցով:
Ըստ հուշագրի՝ կողմերը համագործակցելու են միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ՏՀԶԿ, Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներ, ՍԾՏՀ) ու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում՝ Հայաստանի և Հունգարիայի միջև մշակութային, կրթական և հետազոտական համագործակցության խթանման, ինչպես նաև համատեղ մշակութային, կրթական, հետազոտական ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման նոր հարթակների ստեղծման միջոցով:
Կողմերն ընդգծել են բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի և Հունգարիայի միջև առկա ակտիվ համագործակցության կարևորությունը: Ըստ այդմ՝ կողմերը խրախուսում են իրենց բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև անմիջական հարաբերություններն ուսանողների, դասախոսական կազմի, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների, գիտաշխատողների և կրթաթոշակառուների փոխանակման առումով:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…