Լեհաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսել են «Օրենք և արդարություն» կուսակցության անդամ Մատեուշ Մորավեցկիի հեռախոսազրույցները նրա վարչապետության շրջանում (2017-2023 թթ.), ըստ «Արմենպրես»-ի
տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը։
Սկզբնաղբյուր RMF FM ռադիոկայանի տվյալներով՝ հատուկ ծառայությունները, որոնք այն ժամանակ վերահսկում էր ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին, հսկողություն էին սահմանել կուսակցության 30 քաղաքական գործիչների, այդ թվում՝ կառավարության ղեկավարի նկատմամբ։ Մորավեցկիի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են իսրայելական Pegasus ծրագրի միջոցով, գործակալները հետաքրքրվել են նրա անշարժ գույքով:
Կամինսկին X-ի իր էջում հերքել է հսկողության մեղադրանքները և ռադիոկայանի հետաքննության արդյունքներն անվանել հերյուրանք։
Հունվարի 26-ին Bloomberg գործակալությունը հաղորդել էր Լեհաստանի խորհրդարանի որոշման մասին՝ հետաքննելու նախկին կառավարության կողմից լրտեսային ծրագրի ենթադրյալ օգտագործումը: Օրենսդիրները հավանություն են տվել հանձնախմբի կազմին, որը պետք է զբաղվի այդ հարցով։ Հանձնախմբի նախագահ Մագդալենա Սրոկան հայտարարել է, որ Կամինսկին կկանչվի ցուցմունք տալու:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Գյումրիում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացահայտում են…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:…
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ շուտով կարող է վերսկսվել։ «Մենք…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…
2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…