Լրահոս 24/7

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի օրակարգում մեկ հարց էր

ՀՀ վարչապետի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ:

Օրակարգում ավագանու անդամի այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցն է եղել:

Նիստի սկզբում վարչապետն իր խոսքում նշել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավագանու անդամ հանդիսացող հանրային ծառայողներին իրազեկել է, որ նրանք այլևս չեն կարող համատեղել հանրային ծառայողի և ավագանու անդամի կարգավիճակը: Մենք այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել: Կան տարբեր մեկնաբանություններ, դիրքորոշումներ, տեսակետներ, թե ինչպես պետք է առնչվենք այս թեմայի հետ»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևաչափն ամենահարմարն է այս հարցով ամբողջական և վերջնական եզրակացության գալու համար:

Օրակարգի հարցի շուրջ զեկույցներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Ծավալված քննարկումների արդյունքում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամները եկել են մեկ ընդհանուր դիրքորոշման, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, հստակ սահմանել անհամատեղելիության կանոններն առանց տարընթերցումների հնարավորությունների՝ սահմանելով, որ այս պահին այն ավագանու անդամներին, որոնք անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, պայմանականորեն ասած, համաներում է տրվում, հաջորդ պահից տեղի ունեցող բոլոր ընտրությունները տեղի կունենան բացարձակ արգելք սահմանելով հանրային և պետական ծառայողների ու հանրային պաշտոն զբաղեցնողների համար:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է կամիկաձե՝ թուրքի աչքերին նայելով սահմանի բերանին ապրի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…

3 hours ago

Դիլիջանում վերաբացված Epicure-ը. նոր վայրում՝ հին ոգով

2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…

3 hours ago

Բազմազգ Հայաստանը նախընտրելի է միատարր Հայաստանից

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստանը այսօր…

4 hours ago

Սիրիայում ցեղասպանությու՞ն է, թե՞ «աշխարհաբաժանման խաղարկում»

Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…

11 hours ago

ԵՏՀ-ն ներկայացրել է Հայաստանում կանանց զբաղվածության ցուցանիշը

Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…

12 hours ago

ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը

ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…

13 hours ago