Լրահոս 24/7

Քննությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 250 մլն ՀՀ դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության գույքը՝ դեռևս 2010 թ․ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելով օտարելու դեպքի հանգամանքները։

Այսպես․ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը, իր երեք աշխատակիցների հետ ստանձնելով այն ժամանակ գործող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տնօրինության տակ գտնվող «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության անշարժ և շարժական գույքերի գնահատումը, առանց դրանց հասցեներում փաստացի հետազոտություններ կատարելու, միայն իրենց տրամադրված ելակետային տվյալների հիման վրա, հիշյալ պաշտոնատար անձի ցուցումով, խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են ներառել գնահատվող գույքերի մաշվածության և դրանց արժեքների վերաբերյալ։Այնուհետև, մեկ օրվա ընթացքում իրենց ստորագրություններով հաստատել են գույքերի շուկայական արժեքի բովանդակությամբ կեղծ հաշվետվություններն ու եզրափակիչ ակտերը։

Որից հետո, ՊՈԱԿ-ի մեկ այլ պաշտոնատար անձ, ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարեն ստորագրելով, հաստատել է փաստացի կեղծ փաստաթղթերը։

Նշված գործողությունների արդյունքում, «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությանը պատկանող՝ 6.8 հա մակերեսով հողատարածքները, 4679քմ մակերեսով շենք-շինությունները, 7 հատ կառուցվածքների և փոխանցվող հարմարանքները, թվով 46 մեքենաներն ու սարքավորումները, 19 տրանսպորտային միջոցները, 55 արտադրատնտեսական գույքերը ու շահագործման մեջ չգտնվող թվով 20 հիմնական միջոցների արժեքները գնահատել են շուկայականից էականորեն ցածր գնով։

Դրանք հետագայում 50 տոկոս նվազեցված արժեքով, ուղղակի վաճառքի եղանակով «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությունը օտարվել է ՍՊ ընկերությանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:

Իրականացված նախաքննության ընթացքում և արդյունքներով պատճառված վնասն ամբողջությամբ՝ 250.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, վերականգնվել է։

Որոշում է կայացվել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարեն փաստաթղթերը ստորագրած պաշտոնատար անձի վերաբյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago