

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպում է պլանավորվում.
«Մյունխենում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները հանդիպեն։ Հիմա քննարկվում է։ Օրվա, ժամի կամ վայրի մասով դեռ հստակություն չկա»,- ասել է նա։
Գրիգորյանը չի մանրամասնել, թե ինչ ֆորմատով կլինեն հանդիպումները, քանի որ այդ հարցը դեռ քննարկվում է։
Ըստ Գրիգորյանի` Հայաստանը խաղաղության պայմանագրի՝ հունվարի 4-ի իր առաջարկների վերաբերյալ ստացել է ադրբեջանական կողմի արձագանքը.
«Մենք շարունակում ենք աշխատել, և կարծում եմ՝ ԱԳ նախարարները երբ հանդիպեն մոտակա շրջանում, քննարկելու են խաղաղության պայմանագիրը», – ասել է նա։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…