

Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի (1853−1890թթ.) աշխատանքների ցուցահանդեսի այցելուների թիվն առնվազն 793 հազար է։ Այս պատմական ռեկորդը սահմանվել է Փարիզի Օրսե կերպարվեստի թանգարանում (Musée d’Orsay)՝ 1986 թվականի բացումից ի վեր։
Հոկտեմբերի 3-ին ցուցահանդեսի բացումից հետո թանգարանն օրական ընդունել է միջինը 7181 այցելու։ Ցուցահանդեսում ներկայացված են Վան Գոգի աշխատանքները, որոնք նկարվել են Փարիզի մերձակայքում գտնվող փոքրիկ քաղաքում՝ մինչև նկարչի ինքնասպանությունը։
Հայտնի է, որ Վան Գոգն ինքնասպանությունից առաջ 70 օրվա ընթացքում ստեղծել է 74 կտավ, այդ թվում՝ «Բժիշկ Գաշեի դիմանկարը» (Le Docteur Paul Gachet), «Եկեղեցին Օվերում» (L’Église d’Auvers-sur-Oise) և «Ագռավներով ցորենի արտը» (Champ de blé aux Corbeaux):
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…