Լրահոս 24/7

Խումհարը զարթխումով չեն հանում

Սոցիալական մեդիայից հայտնի դարձավ, որ բռնատեղահանված մի խումբ արցախցիներ Երեւանի էլիտար շենքերից մեկի բակում բողոքի ակցիա են անցկացրել:

Ըստ տեղեկությունների, նույն շենքում արցախցի նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ապրում: Երեւանում բնակարան ունեն արցախցի բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, ոմանց մասին նույնիսկ ասում են՝ շքեղ առանձնատուն են ձեռք բերել կամ հարկաբաժին: Եւ եթե մեկի տան մոտ բողոքի ակցիա է անցկացվում, ապա կգտնվեն մարդիկ, որ երկրորդի-երրորդի կամ տասներորդի առանձնատուն կգնան: Իսկ հետո՞:

Բռնատեղահանված 120 հազար մարդուն, իհարկե, պետք են գլխավերեւում տանիք, աշխատանք, սոցիալական պաշտպանվածություն, երաշխիք, որ կամ անվտանգ եւ արժանապատիվ կվերադառնա, կամ կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում կստանա և կամ կապրի Հայաստանում, կամ բարեկեցություն կփնտրի այլուր:

Առանձին-մասնավոր-անհատական հնարավորություններով, կարծես, խնդիր լուծելը բարդ է: Բժիշկներն ընդառաջում են կոլեգաներին, լրագրողները գործընկերների համար հնարավորություն գտնում են, մարզերում ուսուցիչներին «նեղ արա՝ տեղ արա» սկզբունքով աշխատանք են գտնում… Բայց տասնյակ հազարավոր բռնատեղահանվածներ, միեւնույն է, ծանր վիճակում են: Բավական է հետեւել սոցցանցային գրառումներին, որպեսզի պատկերն առարկայական լինի: Արցախի նախագահը, կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, քաղաքական ուժերի առաջնորդները Երեւանում են: Երբեմն մամուլում «փակ քննարկումների» մասին տեղեկություններ են հայտնվում, բայց թե կոնկրետ ինչ հարցեր են արծարծվում եւ ինչ լուծումներ առաջարկվում՝ այդպես էլ մնում է գաղտնիք:

Աղետն, իհարկե, ծանրագույն փորձություն է: Վերջերս տեղեկություն կար, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է արցախցի մի քանի գործիչների: Եւ ի՞նչ: Մյուս թեւից անմիջապես հակադարձեցին, թե նրանք «ողբերգության համար պատասխանատու են եւ չեն կարող ներկայացնել բռնատեղահանված բնակչության շահերը եւ պաշտպանել նրա իրավունքները»: Սա արդեն քաղաքական ֆրուստրացիա է: Իսկ ո՞վ է լիազորված հանդես գալու 120 հազար մարդու անունից: Նախագահ Սամվել Շահրամանյա՞նը, կառավարությո՞ւնը, Ազգային ժողո՞վը: Ֆորմալ առումով՝ այո, բայց հինգ ամիս է անցել՝ ոչ ոք մի ամփոփ մոտեցում չի արտահայտում: «Քննարկումներն ընթանում են, վերջնական որոշում դեռ չկա»,- ասում են նախագահի, կառավարության եւ Ազգային ժողովի շրջապատից:

Ե՞րբ է որոշում ընդունվելու՝ հայտնի չէ: Իսկ սոցիալական ցանցերում արդեն հնչում են «ապան (պապիկը) պետք է ոտքի կանգնի» ոճով եւ ոգով կոչեր: Արցախցի «ապան» Երեւանում ոտքի է կանգնում որ ի՞նչ անի: Սա էլ, հավանաբար, մարդկային ֆրուստրացիայի դրսեւորում է, երբ հիասթափվածությունը հաղթահարելու այլ հնարավորություն չի տեսնվում, քան՝ հանրահավաքը: Քառասուն հազարանոց հանրահավաքներ նաեւ Ստեփանակերտում են անցկացվել: Արդյունքն այն էր, որ նվազագույն ռեսուրսներ ունեցող իշխանությունը նստավայրից իջավ՝ միացավ հրապարակի վրանաճամբարին:

Մարդը, անհատը, ադամորդին իրավասու է խումհարը զարթխումով հաղթահարել: Բայց դա անձնական ընտրություն է: Ժողովուրդը, հանրությունը ճգնաժամից մի ելք ունի. նախ` սթափ դատել:

Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

4 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

5 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

7 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

8 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

8 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

8 hours ago