Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ վերաբերյալ ասված խոսքերին, կազմակերպությունից դուրս գալու թեմային և համագործակցության հնարավոր սառեցմանը․
«Կա հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի դադարեցնելու մասին. որքան գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու համար։ Այսինքն, դե յուրե չի դադարեցնում անդամակցությունը ՀԱՊԿ-ին», ընդգծել է փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
«Կազմակերպությունն, իհարկե, շարունակում է իր գործունեությունը, նույնիսկ որոշ երկրներ դադարեցնում են իրենց մասնակցությունը։
Իսկ կազմակերպությունը ստեղծող պայմանագրում բոլոր պայմանները նշված են ինչպես նոր անդամների մուտքի, այնպես էլ գործող անդամների դուրս գալու համար։
Այս պահին, ևս մեկ անգամ կրկնում եմ, որքան գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել կազմակերպությանը իր մասնակցությունը կասեցնելու համար», – հավելել է Վասիլենկոն։
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…
2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստանը այսօր…
Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…
Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…