Լրահոս 24/7

Խաչատուրյանը բարձր է գնահատել ՀՀ-ի և Բուլղարիայի միջև երկխոսության մակարդակը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին:

Ողջունելով դեսպանին` նախագահը շնորհավորել է նրան Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Բուլղարիայի ժողովրդին:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամության և մշակութային սերտ կապերի վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Կալին Անաստասովը նշել է, որ իր ջանքերն է ներդնում երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմաշերտ փոխգործակցության առաջմղման նպատակով քայլերի ակտիվացման շուրջ հարցեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության և գիտության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, լավագույն փորձի փոխանակման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խթանման հեռանկարներին:

Զրույցի ընթացքում կարևորվել են երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնագրերի կյանքի կոչմանն ուղղված քայլերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ընդհանուր իրադրության և զարգացումների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ուղիով հաղթահարելու և հարևանների հետ հարաբերությունները բարիդրացիության սկզբունքների շուրջ ձևավորելու կարևորությունը:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

13 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

13 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

13 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

13 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

14 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

14 hours ago