Լրահոս 24/7

Որոշում կայացնողը պետք է Շվեդիան լինի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն չի նախատեսում Շվեդիայի հաշվին ընդլայնել դաշինքի այն անդամների թիվը, որտեղ միջուկային զենք է տեղակայված, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք նաև մշտապես գնահատում ենք մեր հնարավորությունները, և ներկայում մտադիր չենք Շվեդիայում նոր մարտական ​​խմբեր տեղակայել», – հավելել է նա:

Ըստ Ստոլտենբերգի, եթե մի օր նման անհրաժեշտություն ծագի, ապա նման որոշում պետք է Շվեդիան կայացնի։

«Շվեդիան անկախ երկիր է, և ինքն է որոշումներ կայացնում։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ոչ մի կերպ չի փոխի Շվեդիայի իրավունքը և ունակությունը՝ ասելու «ոչ» միջուկային զենքի տեղակայմանը», – ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։ Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել մարտի 11-ին։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ֆասթ Բանկը ՓՄՁ-ների կողքին է՝ իր գրավիչ առաջարկներով

Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովն իրականացրել…

10 minutes ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար. Գալուզին

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա» - ին տված հարցազրույցում հայտարարել…

24 minutes ago

Ադրբեջանն իր նախապայմաններով ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին. Աբրահամյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին…

58 minutes ago

Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի «կարմիրը եւ կապույտը»

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբան հերքել է տեղեկությունը, որ ապրիլի 15-ին Անկարայում ռուս-ուկրաինական հանդիպում է…

1 hour ago

Բաքվի «նախապայմանների» ռուսաստանյան ծագումնաբանությունը

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ռուսաստանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ նա…

1 hour ago

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

16 hours ago