Ռուսաստանի Բելգորոդի մարզի նոր գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 խաղաղ բնակիչ։ Գնդակոծության պահին տղամարդն իր աշխատավայրում էր՝ խանութում», – գրել է Գլադկովն իր Տելեգրամ ալիքում՝ հավելելով, որ կա նաև 2 վիրավոր։
Բելգորոդի նահանգապետը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են քաղաքին մոտեցող 10 օդային թիրախ։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 13։00-ի սահմաններում Բելգորոդի վրա «ահաբեկչական հարձակման» փորձ է կատարվել RM-70 «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով․ ՀՕՊ համակարգերը խոցել են 10 հրթիռ։
Օդեսայի իշխանություններն էլ հայտնել են, որ ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 2 մարդ՝ 1 բուժակ և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 1 աշխատակից, որոնք առաջին պայթյունից հետո մեկնել էին օգնություն ցուցաբերելու։ Ծանր վնասվածքներ են ստացել նաև այլ փրկարարներ և բժիշկներ։ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ բնակելի թաղամասում, ըստ նախնական տվյալների, հրթիռների հարվածի հետևանքով առնվազն 35 մարդ է վիրավորվել։
«Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ ձգտում է խաղաղության։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն…
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել, որտեղ թվարկել է այն քայլերը,…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե 152 հաստատված գերի է եղել, և նրանց բանակցությունների,…
ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր դատավարությունից հետո, անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցների մեղադրանքներին,…
«Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր Տիգրան Պետրոսյանը հրապարակել է 2020թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին…
7 տրիլիոն 130 միլիարդ դրամն առաջին հայացքից վախենալու մեծ թիվ է, բայց ուզում եմ պարզություն…