Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սույն թվականի փետրվարի 4-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:
Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, հորդորել է վերջիններիս իրենց ծառայությունն իրականացնել ավետարանական պատվիրանների ու պատգամների համաձայն, առաջնորդվել մեր սուրբ հայրերի օրինակով։
Հայոց Հովվապետն ընդգծել է նաև, որ նորաօծ հայրերն իրենց ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն առ Աստված զորավոր հավատքով, նվիրյալ ծառայությամբ, խոհեմությամբ ու համբերատարությամբ կկարողանան հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը մայր եկեղեցու անդաստանում:
Վերջում Վեհափառ Հայրապետը պատգամել է հոգևոր հայրերին լինել անսասան ու հաստատուն իրենց կոչման մեջ, հույսով, հավատքով, սիրով և անձնդիր նվիրումով ծառայել հավատավոր հոտին:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է հոգևորականներին և նրանց ընծայել ձեռաց խաչեր ու Սուրբ Հաղորդության մասնատուփեր:
Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…
Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…