Տարածաշրջան

Նախագահ Ռաիսիի օրոք Իրանում գազաֆիկացվել է 5500 գյուղ

Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին հայտարարել է, որ երկրում նավթի արդյունահանումը կավելացվի օրական 400 հազար բարելով, գրել է Mehr-ը։

Ըստ նախարարի` Իրանը վերջին տարիներին ավարտին է հասցրել գրեթե 130 անավարտ նախագիծ և սկսել 28,5 միլիարդ դոլար արժողությամբ 50 նոր նախագիծ։

Բացվելու է 5 նավթաքիմիական գործարան, ինչը կնպաստի նավթի արդյունահանման ավելացմանը, ասել է նա՝ հավելելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք գազաֆիկացվել է 5500 գյուղ։

«Մենք կարողացել ենք նավթագազային հատվածի տնտեսական աճը մեծացնել տարեկան ավելի քան 20 տոկոսով»,- հավելել է նա։

Օվջին այդ մասին հայտարարել է չորեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով վեց նավթավայրերի շահագործմանը վերաբերող պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ։

Թիվ 1

Recent Posts

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքում գործող մասնաճյուղը։ Բանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է…

17 minutes ago

Անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ում հոդված է հրապարակել։ «Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային…

49 minutes ago

Ադրբեջանի «դատավարություններին» հետևելը իսկական սարսափ ֆիլմի ազդեցություն ունի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարություններին» հետևելը իսկական…

52 minutes ago

Լեխ Վալենսան և նրա համախոհները նամակ են գրել Դոնալդ Թրամփին

Լեխ Վալենսան և նրա համախոհները նամակ են գրել Դոնալդ Թրամփին: Ձերդ գերազանցություն, պարոն Նախագահ, Վախով…

59 minutes ago

Թուրքիան շարունակում է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

1 hour ago

Թրամփը «զոհաբերում» է Ուկրաինան՝ ի նպաստ Ռուսաստանի

Հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը գրել է. «Վերջին օրերին հասարակական-քաղաքական խոսույթում գերակշռում է այն տեսակետը, թե…

1 hour ago