Լրահոս 24/7

Հավաքվում են որ ի՞նչ ասեն

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը բոլոր մտահոգ անձանց հորդորում է մարտի 20-ի ժամը 15:30-ին լինել Երեւանի Ազատության հրապարակում, մասնակցել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանրահավաքին:

Ո՞վ է հանրահավաքի կազմակերպիչը՝ մեկ, ո՞վ է կանգնելու հարթակում՝ երկրորդ, ի՞նչ է խոսելու՝ երրորդ: Եթե դա նույն խմբակն է, որ պաշարված Ստեփանակերտում տասնյակ հազարավոր մարդկանց աչքերին նայում եւ բացահայտ ստեր էր ասում, ապա ի՞նչ իմաստ ունի հավաքը:

Իրեն հարգող բռնատեղահանվածը նրանց լսելու իմաստ չի կարող տեսնել:
եթե կազմակերպիչները նույն մարդիկ են, որ անցած մայիսի 15-ին ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքը ուժի կիրառման սպառնալիքով ձախողեցին՝ իշխանական շենքերի տանիքներին դիպուկահարներ տեղաբաշխելով եւ փաստացի «գնդակահարեցին» Բաքու-Ստեփանակերտ ուղղակի երկխոսության միջոցով Արցախի ժողովրդին իր պատմական բնօրրանում արժանապատիվ պահելու հնարավորությունը, ապա նրանք պատրա՞ստ են բացատրություն տալ, թե ինչու՞ էին հռչակել «կոնսենսուս-մինուս Սամվել Բաբայան» սկզբունքը, ո՞վ էր հեղինակել այդ կարգախոսը, ինչու՞:
Ո՞վ էր հաշվարկել, որ «պետք է դիմանալ»: Ո՞վ էր երաշխավորել, որ «վերջը լավ է լինելու»:

Արցախի էլիտան Երեւանում է անցած հոկտեմբերի սկզբից: Կես տարի է անցել: Այդ ընթացքում ստեփանակերտյան հանրահավաքների կազմակերպիչները, Բաքվի հետ ուղղակի երկխոսությունը «Նիկոլի պատվերով Ալիեւի պահանջի կատարում» եւ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը «կարմիր գիծ» հայտարարողները գոնե մեկ անգամ մի սեղանի շուրջ նստել, իրենց քայլերի հետեւանքները վերլուծե՞լ են, իրենց ներսում իրենց քաղաքական եւ բարոյական գնահատականը տվե՞լ են:


Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքում գրել է, մի քանի լրատվամիջոց իսկույն «երակը բռնել»՝ տարածել-տիրաժավորում են, թե Հայաստանի իշխանությունը նախատեսվող հանրահավաքի կազմակերպիչների նկատմամբ «ճնշումներ է գործադրում» եւ նույնիսկ «փորձում հակասություններ սադրել արցախցիների եւ հայաստանցիների միջեւ»:

Լավ, ինչքա՞ն կարելի է այդ «խազած ձայնապնակը պտտել»: Ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս եւ ի՞նչ «ճնշման է ենթարկվել»: Ֆեյսբուքը «ծփում է» գովազդային հայտարարություններով, թե որտեղ եւ ինչ «հացատուն» է բացել արցախցի գործարարը:

Մարդիկ խոսում են արցախցի նախկին պաշտոնյայի կողմից Երեւանում մեկուկես միլիոն դոլար արժեցող օբյեկտ ձեռք բերելու մասին: Տասնյակ նախկին պաշտոնյաներ ընտանիքով անցել են արերկիր: Հազարավորները եկել, Երեւանում բացել են իրենց կահավորված բնակարանների դռենրը, անհոգ ապրում են:
Երեւանում տաքսու փորձառու վարորդներին հարցրեք՝ մեկ առ մեկ ցույց կտա, թե որտեղ են արցախցի «խեցգետինները ձմեռում»: Հիմա այդ մարդիկ պիտի Ազատության հրապարակում խոսափող վերցնեն եւ ի՞նչ ասեն: Որ երեք միլիոն դրամով բնակարան ձեռք բերել չի՞ լինի: Իհարկե, բայց ո՞վ եւ ինչպե՞ս կհիմնավորի Երեւանի փոքր կենտրոնում իր բնակարանի ձեռքբերման օրինականությունը:

Խնդիրն ամենեւին էլ «ուրիշի փողերը հաշվելու» մեջ չէ, այլ նրանում, որ Արցախի էլիտան տարիներ, տասնամյակներ շարունակ իր համար Ստեփանակերտից դուրս ապահովություն է ստեղծել՝ չարաշահելով միջին-վիճակագրական արցախցու հավատը, վստահությունը:


Հարյուր քսան հազար մարդ փաստացի զոմբիացվել է, իր եւ զավակների ապահովությունը վստահել մի էլիտայի, որ, պարզվում է, երկրի ապագայի հանդեպ ոչ մի հավատ չի ունեցել: Սա բարոյական ապոկալիպսիս է, որի փլատակների տակ այսօր տասնյակ հազարավոր ընտանիքներ ողբերգություն են ապրում: Եւ եթե հանրահավաքին մեկը բարձրանա հարթակ, խոսփող վերցնի եւ «տհաճ» հարցադրումներ անի, կազմակերպիչներն ու «հաստիքային» ճառախոսներն ի՞նչ են պատասխանելու: Քարկոծելու՞ են, անվանելու են «Նիկոլի գործակա՞լ»: Չափազանց պարզունակ չէ՞: Իսկ ո՞վ է համոզված, որ միջին-վիճակագրական բռնատեղահնվածը հենց նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանին է լիազորել, որ պաշտպանի իր իրավունքները: Եւ առհասարակ արցախյան էլիտան վստահության ի՞նչ ռեսուրս ունի: Քվե հաստատ չունի:


Եւ թող կոպիտ չհնչի, բայց գերադասելի է, որ Մեծ պահքի շրջանում այդ էլիտան անցնի ծոմապահության: Առաջին հերթին՝ քաղաքական: Իսկ Քրիստոսի հարության տոնի ճրագալույցի գիշերը թող լինի խոստովանության խորան: Գուցե արժանանան թողությա՞ն։

Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Իրենց ընդդիմադիր գործունեությունը կասկածի տակ չեմ դնի. Խամոյան

«ՀՀԿ-ն ընդդիմություն է, ես երբեք ինձ թույլ չեմ տա նման հայտարարություն անել, թե ՀՀԿ-ն ընդդիմություն…

2 minutes ago

Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia 2025-ին իր Web3 լուծումներով

Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է  SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և…

17 minutes ago

Թրամփը կասեցրել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները

«Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ ձգտում է խաղաղության։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն…

30 minutes ago

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ներկայացրել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել, որտեղ թվարկել է այն քայլերը,…

44 minutes ago

Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի հետ ենք բերել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե 152 հաստատված գերի է եղել, և նրանց բանակցությունների,…

1 hour ago

Ես չեմ ուզում, որ 2026թ. կրկնվի 2021 թվականը. Աշոտյան

ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր դատավարությունից հետո, անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցների մեղադրանքներին,…

1 hour ago