Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, և Հյուսիսատլանտյան դաշինքը լիովին աջակցում է նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 18-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամտերիմ գործընկերներից է։ Մենք մեծապես գնահատում ենք ձեր նշանակալի նպաստը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում։ Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մասն են», – ասել է Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է Վրաստանի կողքին «մինչ դուք շարունակում եք ընթանալ դեպի ավելի ուժեղ ժողովրդավարություն և Եվրաատլանտյան լիարժեք ինտեգրում, այդ թվում՝ 2008 թվականի Բուխարեստի որոշումը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ»։
Ստոլտենբերգը հավելել է, որ ԵՄ անդամակցության համար Վրաստանի ձեռնարկած միջոցառումները համաքայլ են գնում ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն ուղղված ջանքերի հետ։
Որպես Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության օրինակ Ստոլտենբերգը բերել է օրերս թուրքական ռազմական ֆրեգատի ժամանումը Բաթումի, որտեղ փորձի փոխանակում է տեղի ունեցել վրացի զինվորականների հետ։
Նա նշել է, որ Վրաստանում պետք է շարունակվեն բարեփոխումները՝ հոկտեմբերին ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովելու համար։
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքում գործող մասնաճյուղը։ Բանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ում հոդված է հրապարակել։ «Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարություններին» հետևելը իսկական…
Լեխ Վալենսան և նրա համախոհները նամակ են գրել Դոնալդ Թրամփին: Ձերդ գերազանցություն, պարոն Նախագահ, Վախով…
Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ…
Հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը գրել է. «Վերջին օրերին հասարակական-քաղաքական խոսույթում գերակշռում է այն տեսակետը, թե…