Վաշինգտոնի հետ ռազմական համաձայնագիրը խզելու Նիգերի որոշումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Վաշինգտոնը մեղադրել է Նիգերում իշխանության ղեկին գտնվող Հայրենիքի փրկության ազգային խորհրդին՝ Իրանին ուրանային ռեսուրսների հասանելիություն տրամադրելու մասին գաղտնի գործարքի մշակման համար, հայտնել է « The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«The Wall Street Journal»-ը փետրվարին պարզել էր, որ Իրանի և Նիգերի միջև բանակցությունները «հասել են շատ առաջնահաս փուլի»: Թերթի անանուն զրուցակիցն ասել է, որ կողմերը նախնական պայմանավորվածություն են ստորագրել։ Երկու այլ աղբյուր էլ նշել են, որ գործարքը չի ավարտվել:
ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետախուզական տվյալները ցույց էին տալիս, որ պայմանավորվածության արդյունքում Իրանը կարող է ձեռք բերել Նիգերի ուրանի պաշարների մի մասը:
Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ…
Հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը գրել է. «Վերջին օրերին հասարակական-քաղաքական խոսույթում գերակշռում է այն տեսակետը, թե…
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքում գործող մասնաճյուղը։ Բանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ում հոդված է հրապարակել։ «Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարություններին» հետևելը իսկական…
Լեխ Վալենսան և նրա համախոհները նամակ են գրել Դոնալդ Թրամփին: Ձերդ գերազանցություն, պարոն Նախագահ, Վախով…