Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը ՀՀ վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակետը։
«Ամենակարևոր ասելիքն այն օրվա ասուլիսի ասելիքն էր՝ Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել այնտեղ, ցույց եմ տվել նաև այստեղ», – ի պատասխան «Ազատության» հարցին, թե ի՞նչ առաջարկեց, ի՞նչ մտքերով էր եկել՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները, իսկ հանդիպման տեսագրությունը հրապարակվելու է։
«Բնականաբար, մեզ էլ են ասել, և մենք այդ հարցերին պատասխանել ենք։ Եվ մեր մոտեցումն այն է, որ մարդկանց բարձրացրած այնպիսի մի հարց պետք է չլինի, որը մնա անպատասխան։ Եթե մնա անպատասխան, դա նշանակում է, որ մենք լուծում չունենք հարցին», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ «այդ պատասխանով է՞ր եկել այսօրվա հանդիպմանը», վարչապետն ասել է. «Որոշ հարցերին` այո, պատասխանով էինք եկել, բայց որոշ հարցերի հետ կապված էլ ես մարդկանց ուղիղ ասացի, որ ես այսօր եկել եմ ոչ միայն հարցերին պատասխանելու, այլև հարցերը հավաքելու և այդ հարցերը կառավարության սեղանին որպես օրակարգ դնելու և դրանց պատասխանի շուրջ մտածելու և պատասխանով վերադառնալու համար։ Հարցեր կային, որ տեղում դրանց սրությունը, այսպես ասած, ավելի էմոցիոնալ ու ավելի գործնական զգացի»։
Ամենակարևորը, նրա խոսքով, այն է, որ մարդկանց մտահոգությունները և անվտանգությունը, ապագայի նկատմամբ նրանց հավատը գործնականում պետք է «տեղում ցույց տալով, կառուցակարգերով հիմնավորեն»։
«Ազատությունը» հիշեցնում է, որ անցած շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը խոստացել էր այցելել Տավուշ և զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։
Պաշտոնական Բաքուն պահանջել է անհապաղ վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
Գյուղերի բնակիչները «Ազատության» հետ զրույցներում ասել էին, որ այդ դեպքում շրջափակման մեջ կհայտնվեն, կբախվեն բազում խնդիրների։
Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…
Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…