Facebook

«Միջազգային իրավունքը թույլ պետությունների գործիքն է». Արտաշես Խալաթյան

Իրավաբան, սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը Ֆեյսբուքում գրել է.

«Պետք է միշտ հիշել, որ միջազգային իրավունքը թույլ պետությունների գործիքն է, իսկ քաղաքական սակարկությունը` ուժեղների։

Միջազգային իրավունքի և անիրավ քաղաքականության միջև բաժանարար գիծը բարակ է, ինչպես որոշ վայրերում հայ֊ադրբեջանական շփման գիծը։ Չտա Աստված, որ մենք կամա թե ակամա հատենք այդ գիծը։ Այդ դեպքում մեզ հետ` որպես պետության, կվարվեն այնպես, ինչպես մեր պատանդառված քաղաքացիների հետ Ադրբեջանում։

Եվ մի բան էլ. այն պետությունները, որոնք հայ֊ադրբեջանական կոնֆլիկտում միջազգային իրավունքի դաշտից (խաղաղության պայմանագիր դելիմիտացիայի հիմքերի սահմանմամբ և այնուհետև դեմարկացիա) մեզ շեղում են դեպի քաղաքական սակարկությունների դաշտ (ուժի կիրառման սպառնալիքով առանց խաղաղության պայմանագրի կնքման դելիմիտացիա և դեմարկացիա, անհասկանալի հանձնաժողովներով սահմանների տեղորոշման համաձայնությունների պարտադրում)` մեզ տանում են դեպի ծուղակ, որից մենք կարող է և դուրս չգանք»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago