Միացյալ Նահանգները մարտի 17-ին անցկացրել է օդային բազավորման AGM-183A հիպերձայնային հրթիռի փորձարկումը։ Այդ մասին մարտի 20-ին հաղորդում է Defense News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ արձակումն իրականացվել է B-52H ռազմավարական ռմբակոծիչից, որն օդ է բարձրացել Գուամի Անդերսեն ռազմաօդային բազայից։
Հրատարակության զրուցակիցը չի հստակեցրել՝ արդյոք փորձարկումը հաջող է եղել, սակայն նշել է, որ «ստացվել են արժեքավոր, բացառիկ տվյալներ. փորձարկումը նախատեսված է մի շարք հիպերձայնային ծրագրերի հետագա զարգացման համար»։
«Մենք նաև հաստատել և բարելավել ենք մեր թեստավորման հնարավորություններն ու գնահատականները՝ առաջադեմ հիպերձայնային համակարգերի մշակումները շարունակելու համար», – հավելել է նա:
Հիպերձայնային այս հրթիռը ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու հիմնական ծրագրերից մեկն է՝ ստեղծելու օդային բազավորման հիպերձայնային զենք, որը կարող է թռչել Մախ 5-ից (ձայնի արագությունից ավելի քան հինգ անգամ մեծ արագություն) ավելի արագ և բարձր մանևրելու հնարավորություն ունի:
Պարբերականը նշում է, որ Չինաստանը և Ռուսաստանը մեծ ներդրումներ են կատարել իրենց սեփական հիպերձայնային զենքի մեջ, և Պենտագոնը գտնվում է Կոնգրեսի ճնշման տակ՝ ավելի մեծ առաջընթաց ցույց տալու Միացյալ Նահանգների սեփական հնարավորությունները զարգացնելու ուղղությամբ:
«ՀՀԿ-ն ընդդիմություն է, ես երբեք ինձ թույլ չեմ տա նման հայտարարություն անել, թե ՀՀԿ-ն ընդդիմություն…
Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և…
«Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ ձգտում է խաղաղության։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն…
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել, որտեղ թվարկել է այն քայլերը,…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե 152 հաստատված գերի է եղել, և նրանց բանակցությունների,…
ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր դատավարությունից հետո, անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցների մեղադրանքներին,…