Լրահոս 24/7

Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլիի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ուրուգվայի առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սանջյանը և Ուրուգվայի խորհրդարանում հայ-ուրուգվայական բարեկամական խմբի անդամ Պեդրո Խիսդոնյանը:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, որի լավագույն դրսևորումներից են վերջին շրջանի բարձրաստիճան այցերը, ինչպես նաև երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Մոնտեվիդեոյում դեսպանության բացումը միտված է ավելի խորացնել մեծ համակրանքի ու վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, ինչը մեծապես ողջունել են Ուրուգվայի գործընկերները:

Երկուստեք կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Ուրուգվայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի խորհրդարանին՝ Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հարձակման ու ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականության առնչությամբ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ուրուգվայի ժողովուրդների միջև պատմական կապերին, որոնք հաստատվեցին այն բանից հետո, երբ Ուրուգվայը, լինելով Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկիրը, ապաստան տվեց մեծաթիվ հայերի։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և ՀՀ հետևողական մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ՝ շեշտելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարմության կարևորությունը։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ քննարկումներին, որի համար իրավական հիմք պետք է լինի 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

4 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

8 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

8 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

8 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

8 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

9 hours ago