Լրահոս 24/7

Տիգրան Ավինյանն ընդունել է Սիրիայի դեսպանին

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Դեռևս 1997 թ. Երևանի և Դամասկոսի միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի: 
Անդրադառնալով Երևանում իրականացվող ծրագրերին ու քաղաքի զարգացման տեմպերին՝ դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Սիրիայի քաղաքները Երևանի փորձառության անհրաժեշտությունն ունեն: 
Քաղաքապետ Ավինյանն իր հերթին նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ և աջակից լինել օրակարգային բոլոր հարցերում: 
«Հայ և սիրիացի ժողովուրդների միջև բարեկամական սերտ կապերն իրապես պատմական բնույթ ունեն, և դրանից է բխում, որ հայազգի ներկայացուցիչներն իրենց ակտիվ տեղն ունեն Սիրիայում՝ ամենատարբեր բնագավառներում և, իհարկե, ինձ համար ուրախալի է, որ Դուք՝ տիկին դեսպան, ներկայացնում եք Սիրիայի Արաբական Հանրապետությունն այս պաշտոնում: Գիտակցելով այն դժվարին ժամանակաշրջանը, որ անցել եք՝ մենք պատրաստ ենք աջակցել գործընկեր քաղաքին տարբեր հարցերում»,- ընդգծել է քաղաքապետը:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

13 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

13 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

13 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

13 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

14 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

14 hours ago