

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոնտեվիդեոյում հանդիպում է ունեցել Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների պատրաստակամությունն ընդլայնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով երկու հասարակությունների միջև տասնամյակներ շարունակ ձևավորված խորը կապը։
Արարատ Միրզոյանը կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների համերաշխությունը և ցուցաբերած մոտեցումը համամարդկային արժեքների պաշտպանության հարցում, որոնք, ցավոք, շարունակաբար խախտվում են մեր տարածաշրջանում:
Նախարար Միրզոյանը Անա Օլիվերային է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին:
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին, զրուցակցին ներկայացնելով՝ Հայաստանի դիրքորոշումները և տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու զարգացման նոր փուլ բացելու հարցում:
Արարատ Միրզոյանը հավելել է, որ այդ ուղղությամբ առկա հնարավորությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նաև մյուս դերակատարների համարժեք հանձնառությունը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…